AM
15 October 2012 - 09:37 AMT

Լանա Դել Ռեյի նոր սինգլի համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվել

Լանա Դել Ռեյի “Ride” նոր սինգլի համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվել: 10 րոպե տևողությամբ ֆիլմում երգչուհին հանդես է գալիս որպես բայքերների «ընկերուհի», որն իր ազատությունը փնտրում է անվերջ ձգվող ճանապարհին:

«Ամեն գիշեր ես աղոթում էի, որպեսզի գտնեի իմ մարդկանց և վերջապես գտա բաց ճանապարհին: Մենք ոչ կորցնելու բան ունեինք, ոչ գտնելու, այլևս ոչնչի մասին չէինք երազում, բացի մեր կյանքն արվեստի գործ դարձնելուց»,- երգում է նա:

Ինդի փոփ, սոուլ փոփ և բարոկկո ոճով գրված “Ride” երգը Լանայի “Born To Die – The Paradise Edition” ալբոմի 6-րդ սինգլն է: Ալբոմը կթողարկվի այս տարվա նոյեմբերի 12-ին: