Թուրքական Էրզրում քաղաքում հայկական բեռնատար ինքնաթիռի վայրէջքը պլանային էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում նախօրոք համաձայնեցված է եղել: Ավելի վաղ այն մասին, որ Թուրքիայում վայրէջք է կատարել հայկական ինքնաթիռ, հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները:






