Հնդիկ հանրահայտ կինոռեժիսոր Շեքհար Կապուրը, հավանաբար, ֆիլմ կնկարի Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես նշում է zeenews-ը, Կապուրն իր Թվիթերում գրել է. «Գնում եմ Երևան (Հայաստանի մայրաքաղաք): Հայկական համայնք կա ՞ Հնդկաստանում: Գնում եմ Հայաստան, որպեսզի ուսումնասիրեմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, և հնարավոր է, ավելի ուշ ֆիլմ նկարահանեմ»:
Շեքհար Կապուրը սկզբնական շրջանում աշխատել է նավթային ընկերություններում: 1970 թ-ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, և մի քանի տարիների ընթացքում հաշվապահությամբ է զբաղվել: Իր առաջին քայլերը կինոյում արել է 1975 թ-ին` Jaan Hazir hai ֆիլմում: Այնուհետև հայտնվել է մի քանի հեռուստասերիալներում: 1998 թ-ին նա միջազգային ճանաչում ձեռք բերեց «Ելիզավետա» ֆիլմով, որը «Օսկարի» արժանացավ: Նա նաև «Չորս փետուր» ֆիլմի ռեժիսորն է, որի գլխավոր դերում հանդես է եկել Հիթ Լեդջերը: