AM
15 Հոկտեմբեր 2012 - 12:46 AMT

Մոտ 15 հազար հայ անցել է երկքաղաքացիության

«Չորս տարի առաջ ստեղծված Սփյուռքի նախարարությունը որպես պետական կառույց արդեն կայացել է` կազմակերպչական, գաղափարախոսական, ֆինանսական առումներով», – այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նաև նշեց, որ իր ղեկավարած կառույցն ի տարբերություն մյուս կառավարման համակարգերի՝ իր որոշումները չի կարող պարտադրել: Այնպես որ կառույցի կայացմանը նպաստել է նաև սփյուռքի հայկական կառույցների, մյուս պետական, գիտական, համալսարանական կառույցների գործակցության պատրաստակամությունը:

«Եթե համեմատենք 1-ին և 4-րդ տարին, ծրագրերը բազմապատկվել են: Գործակցության աշխարհագրությունն է մեծացել, մեր աշխատանքով զբոսաշրջությանն ենք խթանել, այս տարի այն ավելացել է 30-35 տոկոսով, Համահայկական օրակարգն ենք սահմանել», – նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց հատկապես երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը: Սկզբնական շրջանի խնդիրները շտկվեցին, և 1-ին տարվա 1700-ի փոխարեն 2011-2012թթ 14000-15000 հայ անցել է երկքաղաքացիության:

2012թ Սփյուռքի նախարարության գերակա խնդիրներն են «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անցկացումը և Սփյուռքի ամառային դպրոցի հիմնումը:

2012թ հաշվետու ժամանակահատվածում Սփյուռքի նախարություն է այցելել 2759 քաղաքացի, որից 1228-ին ընդունել է նախարարը:

Նախարարը շնորհել է 117 պատվոգիր, 500 շնորհակալագիր, 886 հավաստագիր, 78 մեդալ: