AM
15 October 2012 - 13:41 AMT

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում՝ անկախ ՀՀ կառավարության քննադատությունից հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության ռուսական ծրագրի հասցեին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ ԴՄԾ փոխղեկավար Եկատերինա Եգորովան:

«Ներկայացուցչությունն աշխատում է: Կարծում եմ, որ լավ արտահայտվեց ՀՀ-ում մեր դեսպանն այդ հարցում»,-ասել է նա:

Հայկական կողմի առարկությունները արձանագրվել է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի ավարտին կազմված փաստաթղթում: Վարչապետ Սարգսյանը հայտարարեց, որ այդ ծրագիրն ընդունելի չէ Հայաստանի համար: «Մենք համաձայնություն չենք տվել մեր ռուս գործընկերներին, որպեսզի այդ ծառայությունը գործի Հայաստանում»: