Լիպեցկում հայտարարվել է Հայ մշակույթի շաբաթ, հայտնում է gazetamg.ru-ն: Ծրագիրը «Անծանոթ երկիր Հայաստան» նախագծի մի մասն է, ճշտում է Լիպեցկի վարչակազմի մամլո ծառայությունը:
Շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, Լիպեցկի բնակիչները կարող են ծանոթանալ Հայաստանի մասին գրականության հետ, հիանալ դեկորատիվ-կիրառական արվեստի գործերով, ինչպես նաև կատարել տեսաուղևորություն: Երեխաների համար կցուցադրվի տիկնիկային ներկայացում՝ «Հայկական հեքիաթների մոտիվներով»: Բացմանը ներկաներին կհյուրասիրեն ազգային խոհանոցի ուտեստներով: