Մոտ ժամանակներս ՀՀ և Ռուսաստանի կառավարությունները կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ռուսական «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրի` Հայաստանում իրագործման հետ կապված խնդրահարույց հարցերով:
Ըստ ՀՀ կառավարության «Հայկական ժամանակի» աղբյուրի, առաջիկայում կհստակեցվի, թե աշխատանքային խումբն ինչ կազմ և լիազորություններ է ունենալու, որից հետո դրա մասին պաշտոնապես կհայտարարվի:






