AM
16 October 2012 - 14:10 AMT

Չեխովի անվան թատրոնը Միխայիլ Պորեչենկովի հետ Երևանում կներկայացնի «Կրեյցերյան սոնատը»

Հոկտեմբերի 28-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայի Ա. Պ Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը: Ինչպես հայտնում է թատրոնի պաշտոնական կայքը, նրանք կներկայանան Լև Տալստոյի «Կրեյցերյան սոնատ» ներկայացմամբ:

Ներկայացումն իրականանալու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Գլխավոր դերում հանդես կգա Միխայիլ Պորեչենկովը: Ներկայացման ռեժիսորն է Անտոն Յակովլևը: