Նյու Յորքում Sotheby's աճուրդում, որը նվիրված է իմպրեսիոնիստների և մոդեռնիստների գեղանկարչությանը, կվաճառվեն Պաբլո Պիկասոյի 9 նկարներ: Այդ մասին հաղորդում է ArtDaily պարբերականը:
Աճուրդի գլխավոր լոտերը կդառնան Պիկասոյի երկու կտավները, որոնք պատկերում են նրա մուսա և սիրուհի Մարի Թերեզ Վալտերին: «Նատյուրմորտ կակաչներով» առաջին նկարը գնահատվում է 35-40 մլն դոլար, Վալտերի երկրորդ դիմանկարը` «Կինը պատուհանի մոտ»` 15-20 մլն դոլար:
Sotheby's երեկոյան աճուրդը կկայանա նոյեմբերի 5-ին Նյու Յորքում: Վաճառքի են հանվել ինչպես աշխատանքներ մասնավոր հավաքածուներից, այնպես էլ նկարներ ամերիկյան թանգարաններից: Բացի գեղանկարչությունից (Լեժե, Մոնե, Շագալ, Մատիս), աճուրդում կվաճառվեն նաև քանդակագործ Հենրի Մուրի աշխատանքները, հաղորդում է Lenta.ru-ն: