Սիմֆերոպոլի Ֆրանկոյի անվան գրադարնում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը, հայտնում է Analitika.at.ua-ն: Ցուցադրության մեջ ընդգրկվել են փաստագրական լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից, Ղրիմի պետական արխիվից և Ղրիմի ազգագրական թանգարանից:
«2008 թվականին մենք առաջին անգամ մեր ուկրաինացի գործընկերների հետ կազմակերպեցինք Ուկրաինայի հայ համայնքի արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որը ներկայացրեցինք Կիևում, Լվովում և Երևանում: Եվ երբ մենք սկսեցինք քննարկել, թե էլ որտեղ կարելի է նման ցուցահանդես կազմակերպել, որոշեցինք, որ դա կարելի է անել Ղրիմում, որտեղ հայերը ապրել են 12 դարից ի վեր, Անիի անկումից հետո»,-բացմանը պատմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո տեղի ունեցավ «Ուկրաինայի հայերը. Երեկ, այսօր, վաղը» խորհրդաժողովը: