AM
3 March 2003 - 17:49 AMT

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԵՎ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ապրիլի 25-ին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաղորդել են Մինսկի ԱՊՀ կենտրոնակայանում, որտեղ կայացել է Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններին առընթեր մշտական լիազոր ներկայացուցիչների հանդիպումը: Որոշվել են նաեւ ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման օրը եւ տեղը` ապրիլի 11-ին Աշխաբադում: Արդեն նախապատրաստվել են վերոհիշյալ հանդիպումների օրակարգերը: