AM
18 October 2012 - 16:01 AMT

Հնէաբանները Մեքսիկայում հայտնաբերել են տասնյակից ավելի անսովոր գերեզմաններ

Հնէաբանները Մեքսիկայում հայտնաբերել են տասնյակից ավելի անսովոր գերեզմաններ: Բացահայտումն արվել է Մեքսիկայի Նայարիտ նահանգի հարավ-արևելյան հատվածում` Կեբորուկո հրաբուխի մերձակայքում:

Գիտնականները հայտնաբերել են 12 բազալտե արկղեր, որոնք պատված են կրաքարե սալաքարերով: Արկղերը բաղկացած են եղել 5 առանձին սալաքարերից: Կրաքարե կափարիչներն, ամենայն հավանականությամբ, կանխամտածված կոտրվել են ինչ-որ հատուկ ծիսակարգի ժամանակ:

Արկղերի ներսում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկորներ: Գիտնականներն առայժմ դժվարանում են պատասխանել, թե քանի մարմին է իրենց հաջողվել հայտնաբերել:

Որոշ մնացորդներ էլ հայտնաբերվել են արկղերի շուրջ:

Ոսկորներից բացի, արկղերում հայտնաբերվել է նաև 3 արձանիկ:

Նոր գտածոն անսովոր է դարձնում այն, որ առաջ Մեքսիակյի այս շրջանում նմանատիպ գերեզմաններ չեն հայտնաբերվել: