Երեկ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը համերգային հյուրախաղերի համար մեկնեց Գերմանիա:
Ինչպես հայտնում է միության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 20-ին Շտուտգարդում տեղի կունենա նրանց գլխավոր ելույթը: Համերգն անցկացվելու է Գերմանիայի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայ մշակույթի օրեր» ամենամյա միջոցառումների համատեքստում:
Համերգներ են նախատեսված նաև Քյոլն և Հանաու քաղաքներում` հոկտեմբերի 21-ին և 22-ին համապատասխանաբար: