AM
22 Հոկտեմբեր 2012 - 08:16 AMT

Ռուս երգչուհիների ելույթներից առաջացած ագրեսիան և Լեգրանի պարգևած տոնը

Այնուամենայնիվ, շուտով կրքերը հանդարտվեցին, և հայաստանյան մշակութային կյանքը շարունակեց ընթանալ իր հունով:

Արցախում անցկացվեց տարածաշրջանում առաջին Պոեզիայի միջազգային փառատոնը: ՀՀ-ից փառատոնին մասնակցին 15 գրողներ, որոնց միացան 10 երկրներից ժամանած այլազգի գործընկերները: Մասնակիցներին ողջունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, և կարևորեց գրականության դերը երկրի մշակութային կյանքում:

Հոկտեմբերի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար և իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսիշրջանակներում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), շարունակելով համալասարաններում ելույթ ունենալու ավանդույթը, երկրորդ անգամ ելույթ ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հավաքածուն համալրվեց նոր նմուշներով:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գլենդեյլում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցեց նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը: Համերգին ներկա էին ամերիկահայ երաժշտասերներ, արվեստագետներ և օտարազգի հյուրեր:

Հոկտեմբերի 20-ին Մատենադարանում առաջին անգամ տարածաշրջանում բացվեց Թանգարանների միջազգային խորհրդի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի ` ՍԵԿԱ-ի տարեկան 41-րդ գիտաժողովը: Այն կրում է «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագիրը և կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: Գիտաժողովին մասնակցում են 37 երկրի շուրջ 150 մասնագետ, 59 զեկույցներով: Այն «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարության հերթական պաշտոնական միջոցառումն է:

Մոսկվայում անցած շաբաթ տեղի ունեցավ հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված քանդակի շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվեց նկարչուհի Գայանե Խաչատուրյանի քանդակի մանրակերտը:

Անգլիական այգում շաբաթ օրն անցկացվեց «ՍՈՑ+ԱՐՏ» նկարչական միջոցառումը:: Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակում, որն իր հերթին իրականացվում է` որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս:

Շաբաթը եզրափակվեց աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր, օսկարակիր և Գրեմմիի դափնեկիր Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգով:

Լեգրանն իսկական տոն պարգևեց երաժշտասերներին: Համերգը եզրափակեց «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմի երաժշտությամբ:

Այս համերգը եզրափակեց Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը և հոկտեմբեր ամսվա նախավերջին մշակութային շաբաթը: