AM
22 October 2012 - 12:02 AMT

Էնդի Սարկիսն աշխատում է դեբյուտային լիամետրաժ ֆիլմի վրա

Անվանի բրիտանահայ դերասան Էնդի Սարկիսը զբաղվելու է «Կենդանական ագարակի» բեմադրությամբ, որը հիմնված է Ջորջ Օրուելի համանուն վեպի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Սարկիսը նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: Ավելին, նա մտադիր է ֆիլմում հանդես գալ հերոսներից մեկի դերում: Նրա խոսքով, ֆիլմի կերպարներին «կենդանացնելու» համար օգտագործվելու է շարժումները զավթելու տեխնոլոգիան (motion capture):

Սարկիսը մեծ ճանաչում է ստացել որպես դերասան, ով «կենդանացնում» է կերպարները motion capture-ի օգնությամբ: Մասնավորապես, հենց նրանից են վերցվել Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռագրությունում Գորլումի շարժումները և միմիկան:

«Կենդանական ագարակ» ժապավենը Սարկիսի ռեժիսորական լիամետրաժ դեբյուտն է: