Կիևի «Դիալոգ» ստուդիան և «Արագած» թերթը մրցանակների են արժանացել հայ սփյուռքի «Հայ ինքնության պահպանության գործում զգալի ավանդի համար» մրցույթում, որի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հայկական համաշխարհային կոնգրեսը, հայտնում է Analitika.at.ua.-ն: Խարկովի «Առաջին մայրաքաղաք» տեսաալիքը ստացել է խրախուսական պարգև:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը խոստումնալից է համարում Ուկրաինայի հայկական ԶԼՄ-ների նվաճումները: Ըստ նրա, կարևոր չէ, որ գլխավոր մրցանակներ չեն, կարևոր է, որ Ուկրաինան ներկայացնող ԶԼՄՆ-ները լուրջ մրցակցության պայմաններում կարողացել են պատվավոր տեղեր նվաճել:
2010թ. այս մրցույթում լավագույն էլեկտրոնային ԶԼՄ էր ճանաչվել Analitika.at.ua-ն: