AM
22 October 2012 - 11:32 AMT

Նինո Կատամաձեն գարնանը կրկին Երևանում կլինի

Վրաց ջազ երգչուհի և կոմպոզիտոր Նինո Կատամաձեն Երևան կժամանի 2013թ. գարնանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նինո Կատամաձե & Insight խմբի տնօրեն Նատալիա Լոմոնոսովան: Նրա խոսքով` երգչուհին Հայաստանում կգտնվի իր նոր` «Green» ալբոմի շնորհանդեսի առթիվ: Այն հարցին, թե երբ պարզ կլինեն Կատամաձեի այցի, ինչպես նաև ի օժանդակություն ձայնասկավառակին Երևանում կայանալիք համերգների հստակ ժամկետները, Լոմոնոսովան նշեց, որ այդ առնչությամբ խումբը բանակցություններ է վարում «Շարմ Հոլդինգ» ընկերության հետ:

«Green»-ը Նինո Կատամաձե & Insight խմբի հինգերորդ ստուդիական ալբոմն է, որը ձայնագրվել է Բեռլինի TRIXX Studios-ում և թողարկվել 2011 թվականին : Նախորդ 4 ալբոմները կրել են համապատասխանաբար «Black» (2006),«White» (2006),«Blue» (2008) և «Red» (2010) անվանումները: