AM
23 October 2012 - 08:29 AMT

Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրումը» ցուցադրվում է Վարշավայի թագավորական պալատում

Հոկտեմբերի 12-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի թագավորական պալատում բացվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը, որը Յան Վերմեերի «Մարգարտե ականջողով աղջիկը» նկարի մեկնաբանում է 33 նկարիչների ոճով: Այս մասին լրագրողների հետ հանդիմանն ասաց արվեստաբան, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով` նախագիծը առաջին անգամ էր ներկայացվում Լեհաստանում և թագավորական պալատում, առհասարակ, ժամանակակից արվեստի առաջին ցուցահանդեսն էր:

Նկարիչ Նարեկ Ավետիսյանը իր հերթին նշեց, որ Վարշավան հետաքրքիր քաղաք է, և լեհերի հետաքրքրությունը նախագծի հանդեպ մեծ է: Ցուցահանդեսը պետք է ավարտվեր նոյեմբերի 25-ին, սակայն, հաշվի առնելով դրա հանդեպ առաջացած հետաքրքրությունը, այն կգործի մինչև հունվարի 15-ը: Դրանից հետո «Սիմուլակրումը» կներկայացվի նաև Գերմանիայում, Դանիայում և, հավանաբար Լեհաստանում: Առաջարկներ կան նաև այն ներկայացնել Բրազիլիայում: