AM
23 October 2012 - 15:36 AMT

Պիկասսոյի, Մոնեի, Մատիսսի և Գոգենի կտավներն առևանգվել են հակահրդեհային համակարգի միջոցով

Գողերը ներխուժել են Ռոտտերդամի Kunsthal թանգարան ետնամուտքից: Այս մասին The New York Times պարբերականի ArstBeat բլոգում պատմել են հոլանդացի ոստիկանները:

Ըստ պաշտոնական տվյալների, թանգարանի անվտանգության համակարգը, որտեղից գողացվել է 7 կտավ, անսխալ է աշխաել,սակայն կողոպտիչներն օգտվել են դրա առանձնահատկություններից:

Ռոտտերդամի թանգարանից գողացվել են 7 կտավներ` Պիկասսոյի «Առլեքինի գլուխը», Կլոդ Մոնեի 2 աշխատանքներ, Անրի Մատիսսի «Դեղինով և սպիտակով ընթերցող աղջիկը», Փոլ Գոգենի «Կինը բաց պատուհանի առջև», Մայեր դե Հաննայի «Ինքնանկարը» և Լյուսիեն Ֆրեյդի «Փակ աչքերով կինը»:

Ներկայումս ցուցահանդեսն աշխատում է սովորական ռեժիմով` գողացված աշխատանքները փոխարինվել են Կորդիայի հավաքածուի այլ կտավներով: