AM
24 Հոկտեմբեր 2012 - 05:33 AMT

«Ժողովուրդ». Ռուս վերլուծաբան. Եթե չլիներ Ռուսաստանը, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա

Ռուս վերլուծաբան Միխայիլ Լեոնտևը, ով ռուսական քաղաքական շրջանակներում համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսափողը, երեկ բավական կտրուկ հայտարարություններ է արել ՀՀ հասցեին. «Եթե չլիներ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա»: Լեոնտևը հիշեցրել է ՀՀ տնտեսության վիճակի վրա ՌԴ ունեցած ազդեցության մասին ու խոսքը եզրափակել այսպես. «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, և դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները»: Այլ կերպ ասած` ՌԴ-ն առայժմ միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ իշխանություններին` վերջնականապես կողմնորոշվել Եվրասիական միավորմանն անդամակցելու հարցում` միաժամանակ ակնարկելով այդ առաջարկից հրաժարվելու դեպքում բոլոր հնարավոր վտանգների մասին: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: