Մինչ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների մերձեցման մարդասիրական նախաձեռնության շրջանակներում նպատակ ունենալով նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, նախատեսվում է Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԶԼՄ-ների ղեկավարների միջև»: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար Արմեն Սմբատյանը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:
Ըստ նրա, նման հանդիպումները «նպաստում են երկու երկրների հասարակությունների մերձեցմանը»: «Կաշխատենք, որպեսզի հանդիպումը կայանա մինչև տարեվերջ: Մեր նպատակն է կազմակերպել ԶԼՄ-ների ղեկավարների հանդիպումը, որպեսզի նրանք առավել շատ տեղեկատվություն ստանան: Նրանք առավել մոտ են հանրությանը: Մենք պետք է աջակցենք վստահության մթնոլորտի ձևավորմանը երկու երկրների հասարակական շրջանակներում»:
Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 4-ին Մոսկվայի «Ռոսիյսկայա գազետա» թերթի խմբագրությունում: Հանդիպումները կազմակերպվում են ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ: