Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվում է մեկ նկարի ցուցահանդես, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այցելուները կարող են դիտել նորվեգացի նկարիչ էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարը:
«Ճիչը» արվեստի ամենաթանկ ստեղծագործությունն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում (2012-ի մայիսին «Sotheby’s» աճւորդի տանը վաճառվել է ռեկորդային 119,9 մլն դոլարով): Թանգարանում խստացվելու են անվտանգության միջոցները: Դա կապված է նրա հետ, որ նկարչի աշխատանքները վերջին տարիներին հաճախ դառնում են գողերի զոհը:
Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակ: Այն պատկերում է սարսափած մի մարդու, որը ձեռքերով սեղմում է գլուխը, նրա բերանը լայն բացված է հուսահատ ճիչում: «Ճիչը» մոդեռնիզմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է:
Ըստ քննադատների, կտավը պատկերում է էքզիստենցիալ վախի ու անհանգստության զգացումը: Չորս նկարներից երեքը գտնվում են նորվեգական թանգարաններում, իսկ մեկը՝ մասնավոր հավաքածուում:
«Ճիչը» կցուցադրվի թանգարանում մինչև 2013-ի ապրիլի 29-ը: