AM
24 October 2012 - 11:13 AMT

Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի հետ

Հոկտեմբերի 25-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ Վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Ինչպես հայտնում է Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը, որպես մենակատար ելույթ կունենա Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Ա. Խաչատրյանի անվ. տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Դաշնակահարուհին նվագախմբի հետ կկատարի Մոցարտի թիվ 17 դաշնամուրային կոնցերտը: Հանդիսատեսին կներկայացվեն նաև Բրամսի և Արենսկու ստեղծագործությունները: