Քաղաքագետների մտահոգությունը, որ Հայաստանի քաղաքական դաշտում այդպես էլ ընդդիմություն չի ձևավորվում, կիսում է նաև «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
«Ցանկալի է, որ ընդդիմությունը միշտ կայացած լինի և կայացած մնա քաղաքական դաշտում»,- PanARMENAIN.Net-թղթակցի հարցին պատասխան ասաց Սուքիաս Ավետիսյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նաև նկատեց, որ մինչ օրս պարզ չի երևում, թե ընդդիմադիր ուժերն ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին: «Որքան շուտ այդ խնդիրն իրենք իրենց մեջ լուծեն, մեզ համար էլ, ձեր համար էլ, ավելի պարզ կլինի, թե ինչ են ուզում»,- ասաց հանրապետական պագամավորը:






