AM
24 October 2012 - 12:12 AMT

Երկու հայկական ֆիլմ կմասնակցի «Վոլոկոլամսկի ռուբեժ» IX միջազգային փառատոնին

Նոյեմբերի 16-21-ը Մոսկվայի շրջանի Վոլոկոլամսկ քաղաքում տեղի կունենա Բոնդարչուկի անվան ռազմահայրենասիրական ֆիլմերի «Վոլոկոլամսկի ռուբեժ» IX միջազգային փառատոնը: Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանը, Ավստրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վիետնամը, Գերմանիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լեհաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան, Էստոնիան:

Խաղարկային մրցույթին կմասնակցի ռուս-հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը, իսկ ոչ խաղարկային՝ 9-րոպեանոց «Ջութակահարը»:

Ավանդաբար փառատոնի շրջանակում կաշխատի երկու ժյուրի:

Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրի նախագահը կլինի ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության առաջին փոխնախագահ, կինոգետ Սերգեյ Լազարուկը: Փաստագրական ֆիլմերի ժյուրին կգլխավորի Ռուսաստանի կինոյի ակադեմիայի անդամ, պետական պարգևների դափնեկիր, ռեժիսոր Իգոր Բելյաևը: