AM
24 Հոկտեմբեր 2012 - 12:21 AMT

Սոս Սարգսյանը` իսկական ժողովրդական արտիստը

Այսօր լրացավ հայ մեծ դերասան Սոս Սարգսյանի 83-րդ տարեդադարձը: Սոցիալական ցանցերում և բազմաթիվ կայքերում նշված այս լուրը միայն մեկ բան է փաստում: Նրա տաղանդը ժամանակ չի ճանաչում:

Սոս Արտաշեսովիչի երկրպագուների թվում կան ամեն տարիքի մարդիկ: Դա ապացուցում է, որ իսական տաղանդը սերունդներ և ժամանակ չի ճանաչում: Բոլորը սիրում և հիշում են նրա մարմնավորած դերերն ու ֆիլմերը:

Ո ՞վ չգիտի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում մարմնավորած լեյտենանտին, կամ «Հեղնար աղբյուր» ֆիլմում հնչած «Հեղնա՞ր, ես եմ ազիզ» արտահայտությունը, որը թևավոր խոսք է դարձել այսօր:

Մեծանուն դերասանի հաջողության գրավականը նրա պարզությունն ու անկեղծությունն է: Նա մարմնավորել է այնպիսի կերպարներ, որոնք հոգեհարազատ են հայ մարդուն: Նահապետը, Համբոն, Սմբատ Ալիմյանը, Մկրտիչը, սրանք այն կերպարներն են, որոնք կան մեր շրջապատում, նրանց ապրումները խորթ չեն ոչ մեկին:

Եթե նույնիսկ Սոս Սարգսյանը չունենար «ՀՀ ժողովրդական արտիստ» կոչումը, միևնույնն է, նա ժողովրդական կկոչվեր, քանի որ նա այդպիսին էլ կա:

Սոս Սարգսյանին շնորհավորում ենք, մաղթում քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Շնորհավոր ծնունդդ, Վարպետ: