Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
անդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը և տարածաշրջանային գործընթացներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: