AM
24 Հոկտեմբեր 2012 - 18:00 AMT

Վիդեոպրեմիերա. Էնրիկե Իգլեսիաս – “Finally Found You”

Էնրիկե Իգլեսիասը ներկայացրել է իր “Finally Found You” սինգլի տեսահոլովակը: Քաղցր ձայնով երգիչը տեսահոլովակում հիշում է իր մանկության տարիների սիրուն, որին գտնում է արդեն հասուն տարիքում ակումբներից մեկում: Երգն ինքնին արդեն ակումբային տրամադրություն է ենթադրում:

“Finally Found You” երգը Իգլեսիասի “Reloaded” տասներորդ ստուդիական ալբոմից է, և որի ձայնագրման համար երգիչը համագործակցել է ռեփեր և պրոդյուսեր Սեմի Ադամսի հետ, որը նույնպես հայտնվում է տեսահոլովակում: Ալբոմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ: