AM
25 October 2012 - 08:16 AMT

Նոյեմբերի 1-ից 7-ը կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների 7-րդ հանրապետական փառատոնը

Նոյեմբերի 1-ից 7-ը Երևանում կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների 7-րդ հանրապետական փառատոնը: Այն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս տարի փառատոնին կմասնակցեն 11 ներկայացումներ: Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ներկայացումների որակը տարեցտարի լավանում է, իսկ այս տարին աչքի է ընկնում նորարարություններով: ԹԳՄ մյուս քարտուղար Լևոն Մութաֆյանը նշեց, որ երիտասարդ ռեժիսորները ձգտում են ավելի փոքր ձևերի և կամերային թատրոնի: Այս տարվա փառատոնն աչքի է ընկնում նրանով, որ երիտասարդ ռեժիսորները անդրադարձել են նաև հայ հեղինակների՝ Լեռ Կամսար, Ալեքսանդր Թոփչյան և Րաֆֆի: Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան ռեժիսորները: