AM
25 Հոկտեմբեր 2012 - 10:10 AMT

Հացադուլ հայտարարած դատապարտյալը կտրել է մատը

ՄԻՊ արագ արձագանքման խումբը քիչ առաջ մեկնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Բանն այն է, որ դատապարտյալներից մեկը, ով հոկտեմբերի 22-ից հացադուլ է հայտարարել, կտրել է մատը և այն ուղարկել է Henaran.am-ի խմբագրություն: Դատապարտյալը հացադուլ է հայտարարել, քանի որ դժգոհ է հիմնարկի պայմաններից: ՄԻՊ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ շուտով արագ արձագանքման խումբը կուսումնասիրի կատարվածը և կտա լրացուցիչ ինֆորմացիա: