AM
1 March 2003 - 15:51 AMT

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Վաղը սպասվում է ընդդիմությունից Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի քաղաքական հայտարարությունը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ Վարդան Պողոսյանը: Նրա խոսքերով, եթե մինչեւ ընդդիմության վաղվա հանրահավաքը, որը կայանալու է ժամը 16-ին, պատասխան չստացվի փետրվարի 19 նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների մասին հայտարարության վերաբերյալ, դա խթան կհանդիսանա համապատասխան քաղաքական որոշման կայացման համար: Ընդ որում Պողոսյանը հրաժարվել է հայտնել նախատեսվող հայտարարության բովանդակությունը: