AM
25 Հոկտեմբեր 2012 - 12:25 AMT

Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում է Ավստրալիայի ամենամեծ նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը

Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, ըստ որի նա հրավիրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուշադրությունն այս հարցին:

«Դա շատ ավելին է, քան երբևէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով: Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը»,-գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: