AM
25 Հոկտեմբեր 2012 - 13:11 AMT

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի վերին հարթակում կավե հավալուսն է թառել

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հավաքածուն կրկին համալրվել է նոր աշխատանքով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին կենտրոնի հանրային կապերի բաժնից, Կասկադ համալիրի ամենավերին հարթակում իր տեղն է գտել բրիտանացի արվեստագետ Բրենդան Հեսմոնդհալգի «Հավալուսնը հոյակապ թռչուն է» քանդակը: 2011 թվականի աշխատանքը կավից է, պատվանդանը` մետաղական:

Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուի նոր ցուցանմուշի հեղինակը հիմնականում կենդանիների քանդակներ է պատրաստում կավից և բրոնզից`մեկական կամ խմբաքանդակներ: «Իմ նպատակը բնության էությունը պատկերելն է»,- ասում է արվեստագետը: