AM
26 Հոկտեմբեր 2012 - 05:42 AMT

«Առավոտ». ԲՀԿ մամուլի խոսնակն անհիմն է համարում վարչապետի ենթադրությունը

«Չհիմնավորված խոսակցություններ, մտացածին, արհեստականորեն ստեղծված հիմքի վրա` հետագա դատողություններով հանդերձ», – այսպես է հակադարձել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Առավոտ»-ի հարցին` խոսակցություններ են շրջանառվում, որ մինչև նախագահական ընտրությունների մեկնարկը ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն նոր հուշագիր են պատրաստվում ստորագրել: Ի դեպ, նկատի ունենալով քաղաքական զարգացումների արագ ընթացքը` երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չբացառեց նոր հուշագրի ստորագրումը: Տվյալ ենթադրությունը ԲՀԿ խոսնակը անհիմն է համարում: Գրում է «Առավոտ»-ը: