Ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցու «Ղարաբաղցի կինը» արձանը տեղափոխվում է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց քանդակագործը, Տերյան – Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող արձանը կտեղափոխվի խաչմերուկի ավելի երևացող մասը: «Մայրություն և կանացիություն խորհրդանշող այդ արձանը իր գտնվելու ներկա վայրում կորչում է, չի երևում, ուստի կկանգնեցվի ավելի բարձրադիր հատվածում, որպեսզի տեսանելի լինի անցորդների համար»,- ասաց նա:
Դավիթ Երևանցին նշեց, որ Երևանում է գտնվում մի կողմից արձանի տեղափոխության աշխատանքները վերահսկելու համար, իսկ մյուս կողմից` Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի մետաղական ռելիեֆն ամրացնելու համար: Նրա խոսքով` ռելյեֆի շարժական ամրակները ժամանակի ընթացքում թուլացել են, և ամրացման աշխատանքներին աջակցելու համար սպասվում է մասնագետի ժամանումը Մոսկվայից:






