«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև միջկուսակցական խնդիր չկա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Խաչատուր Քոքոբելյանը բազմիցս խախտել է պայմանավորվածությունները և չի կատարել իր պարտավորությունները: «Այնպես որ նա չէր կարող մնալ խմբակցությունում»,- ասել է «Ժառանգության» պատգամավորը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտարարել է, որ իրենք չէին ցանկանա, որ անձով պայմանավորված կուսակցությունը խզի իր հարաբերությունները «Ազատ դեմոկրատների» հետ:






