Իրանի դիտորդական առաքելությունը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն դրսեւորել ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Հայաստանում Իրանի դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իրանի դիտորդների խումբը, ընդգծելով օրինական ընտրությունների անցկացման կարեւորությունը եւ անհանգստություն հայտնելով որոշակի լարվածությամբ, ցանկություն է հայտնում, որ ընտրություններն անցնեն համաձայնության եւ ժողովրդավարության մթնոլորտում»: «Դիտորդական առաքելությունը հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը կստանձնի դատավորի պատասխանատվությունը եւ նախագահ կընտրի»,-ասվում է հայտարարության մեջ: