Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չի աջակցի նախագահի ոչ մի թեկնածուի: Ինչպես հայտարարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, հաղորդում է «Արկա» գործակալությունը, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ առաջին փուլը ընթացել է Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ բազմաթիվ կեղծումներով: «Կոմկուսը չի մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ չի ընդունում առաջին փուլի կեղծված արդյունքները»,-ասել է Վ.Դարբինյանը: Նշենք, որ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը նույնպես գրանցված է եղել որպես նախագահի թեկնածու, սակայն վաղաժամ հանել է իր թեկնածությունը Արտաշես Գեղամյանի օգտին: