AM
27 October 2012 - 12:12 AMT

Սթիվի Ուանդերն իր նոր երգով ընտրաձայներ է հավաքում Օբամայի համար

Լեգենդար սոուլ երգիչ Սթիվի Ուանդերն իր նոր երգով ընտրաձայներ է հավաքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար: Հոկտեմբերի 26-ին թողարկված “Keep Moving Forward” արաբական մոտիվներով երգն ուղղված է օժանդակելու Օբամային առաջիկա նախագահական ընտրություններին:

Երգում Ուանդերը կոչ է անում. «Դա քո իրավունքն է: Դո'ւրս արի և քվեարկի'ր: Արի' «Շարունակենք առաջ գնալ»: Երգի խոսքերը պատմում են նախորդ չորս տարիներին Օբամայի կատարած աշխատանքների, ձեռքբերումների` պատերազմին վերջ տալու, զորքն Իրաքից դուրս բերելու, միջին խավի համար բժշկական ապահովագրության, բոլորի համար ուսման մասին և այլն:

Սթիվի Ուանդերը երկար ժամանակ է, ինչ աջակցում է Օբամային, վերջինս էլ երգչի վաղեմի երկրպագուն է:

Ուանդերը միակը չէ արտիստներից, ով Օբամայի օժանդակությանն ուղղված երգ է թողարկել. նման հեղինակների թվում են Բրյուս Սփրինգսթինը, Ջոնի Ռզեզնիկը, Դելտա Ռեյը, Նատաշա Բեդինգֆիլդը և այլք: