AM
29 October 2012 - 07:23 AMT

ՌԴ ջավախահայությունը կոչ է անում իշխանություններին հավասարեցնել աշխատանքային ներգաղթյալների իրավունքները

«Ռուսաստանի ջավախահայ սփյուռք» ՀԿ-ի ղեկավար Աղասի Արաբյանն ընտրվել է որպես Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների III համագումարի պատվիրակ: Հաշվի առնելով, որ համագումարում քննարկվելու են նաև ազգային քաղաքականության և ներգաղթի հարցեր, ջավախահայությունը պատրաստել է հետևյալ առաջարկները.

1. Մենք հանդես ենք գալիք ազգությունների գործով նախարարություն ստեղծելու օգտին: Ներկա պահին նման նախարարության ստեղծումն օբյեկտիվորեն անհրաժեշտ քայլ է: Ազգամիջյան տարաձայնություններն ապակայունացնող գործոն են Ռուսաստանի նման բազմազգ երկրում:

2. Պետք է լայն իրավական լիազորություններ տալ սփյուռքի հասարակական միավորումներին և համապատասխանաբար նրանից պահանջել պատասխանատովություն: Ներգաղթյալները ֆորմալ ինստիտուտ չունեն, որը կարող էր հանդես գալ որպես ներկայացուցիչ իշխանության շփման մեջ և օրինական կերպով պաշտպանել նրանց իրավունքները:

3. Գործարարությամբ զբաղվող մարդիկ կարող են օգնել, բայց չպետք է գլխավորեն սփյուռքի հասարակական կազմակերպությունները:

4. Պետք է հավասարեցնել աշխատանքային ներգաղթյալների իրավունքները տեղի բնակչության հետ:

5. Անհրաժեշտ է զարգացնել ՌԴ-ում պրոֆեսիոնալ տեխնիկական կրթությունն առավել պահանջվող աշխատանքային մասնագիտություններով: