AM
29 October 2012 - 11:21 AMT

Տարանտինոն իր «Ջանգո ազատվածը» դիտարկում է որպես եռամասի երկրորդ ֆիլմ

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր «Ջանգո ազատվածը» նոր ֆիլմը դիտարկում է որպես եռամասի երկրորդ աշխատանք: Այդ մասին նա պատմել է Total Film հրատարակությանը: Ըստ Տարանտինոյի` առաջին մասը 2009թ. թողարկված «Անփառունակ սրիկաները» կինոժապավենն է: «Չնայած ֆիլմերի միջև եղած տարբերությանը, դրանք ինձ մեկ ամբողջության մասեր են թվում»,- ասել է ռեժիսորը: Նա խոստովանել է նաև, որ դեռև չգիտի, թե երբ կավարտի այդ եռամասը:

«Ջանգո ազատվածը» Քվենթին Տարանտինոյի նոր գեղարվեստական ֆիլմն է, որը «սպագետտի-վեստեռն» ժանրում է նկարահանվել: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմի Ֆոքսը, Լեոնարդո դի Կապրիոն և Քրիստոֆ Վալցը:

Ֆիլմը պատմում է Ջանգոյի (Ջեյմի Ֆոքս) մասին, որը ազատության մեջ հայտնված ստրուկ է և փնտրում է իր կնոջը` Բրումգիլդային (Քերի Վաշինգտոն): Վերջինս իր տիրոջ` Քելվին Քենդիի (Լեոնարդո դի Կապրիո) կալանքի տակ է: Ջանգոյին օգնում է նրա գերմանացի վարձու մարդասպան, դոկտոր Քինգ Շուլցը (Քրիստոֆ Վալց): Նա դեմ է ռասիզմին և ստրկությանը, ուստի ազատ է արձակում Ջանգոյին և սովորեցնում իր արհեստը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2012թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում: Պատահական չէ, որ կինոժապավենի կարգախոսն է «Այս Ծննդյան տոներին Ջանգոն կազատվի շղթաներից»: