Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենան Կոմիտաս Քառյակը և Սվետլանա Նավասարդյանը: Համերգը նվիրվում է Կոմիտաս Քառյակի ականավոր ալտիստ Հենրիկ Թալալյանի 90-ամյակին, ով Քառյակում ստեղծագործել է 1947-1972 թվականներին:
Ծրագրում ընդգրկված են Հենդել (մշ. Ասլամազյան)` Պասակալիա, Էդուարդ Հայրապետյան` Սոնատ N4 ալտի և դաշնամուրի համար և Շուման – Կվինտետ, op. 44:






