AM
28 February 2003 - 16:07 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹԱԻԼԱՆԴԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ առավել սերտ տնտեսական համագործակցության նպատակով մարտի 19-ին հնգօրյա այցով Հայաստան կժամանի Թաիլանդի գործարարների պատվիրակությունը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ՀՀ արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այցի ընթացքում Թաիլանդի ձեռներեցները մի շարք հանդիպումներ կունենան ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում, կհանդիպեն իրենց հայ գործընկերների հետ` պարզելու նպատակով երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: