«Առավոտ»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը և այլք: Թերթի տեղեկություններով՝ նման առաջարկով Տիգրան Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:






