AM
1 Նոյեմբեր 2012 - 06:21 AMT

Վիդեոպրեմիերա. Snoop Dogg-ի առաջին ռեգի տեսահոլովակը՝ “La La La”

Հայտնի ռեփեր Snoop Dogg-ը, որը բոլորովին վերջերս իրեն վերանվանեց Snoop Lion, թողարկել է իր առաջին ռեգի տեսահոլովակը՝ “La La La”: Տեսահոլովակը նկարահանել է Էլի Ռոթը, որը հայտնի է իր աշխատանքով սարսափ ֆիլմերում: Մռայլ հոլովակի փոխարեն նրանք ուրախ երեկույթ են կազմակերպել, որտեղ նախկին ռեփերը պատասխանում է իր փոքրիկ հյուրերի հարցերին: Մի քանի սեքսուալ ասիստենտների օգնությամբ նա երեխաներին պարեցնում է «Snoop Lion-ի մեղեդու ներքո»: «Արևմտյան ափի ռեփերն իրեն ռեգիի լեգենդ Բոբ Մառլիի ռեինկարնացիա է հռչակում. առյուծը լավ ժամանակ է անցկացնում ջունգլիներում». սա է տեսահոլովակի միտքը:

“La La La”-ն Snoop-ի “Reincarnated” ստուդիական ալբոմից է, որը ծրագրվում է թողարկել 2013-ի սկզբին: