Երեկ տեղի է ունեցել ԲՀԿ նիստ, որը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստին մասնակցել են ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներ և կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց նաև, որ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
Իվետա Տոնոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանը հանդպելու է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում հղում անելով իր աղբյուրներին գրել էր .« ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»:






