ԱՄՆ-ում նոր ֆիլմ կնկարահանեն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդու մասին, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմում նկարահանվելու համաձայնություն են տվել Բիլի Բոբ Թորնթոնը, Պոլ Ջամատին և Ջեքի Ուիվերը: Ֆիլմի պրոդյուսերներից է Թոմ Հենքսը:
Ֆիլմը պատմում է Քենեդու սպանության և դրան հաջորդած իարդարձությունների մասին: Ֆիլմի աշխատանքային անվանումն է "Պարկլենդ": Հենց այդպես է կոչվել Դալասում հիվանդանոցը, որտեղ մահացել է Քենեդին: