AM
28 February 2003 - 14:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի կառավարության քաղաքականության մեջ զգալի առաջընթաց է արձանագրվել երկրի գործարար մթնոլորտի բարելավման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը` ելույթ ունենալով Հայաստանի ձեռներեցությանը աջակցելու հարցերով խորհրդի նիստին: Միեւնույն ժամանակ, նիստի ավարտին նա հայտարարել է լրագրողներին, որ ՀԲ-ն մտադիր չէ վերանայել Հայաստանին օգնության հարցում իր մոտեցումները երկրի քաղաքական ղեկավարության փոփոխման դեպքում: