AM
2 Նոյեմբեր 2012 - 05:59 AMT

Քարվաճառում վթարի ենթարկված զինծառայողներին Վարդենիսի հոսպիտալից տեղափոխում են Երևան

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին երեկ վթարված ՊՆ «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բոլոր տուժածները՝ 15 պայմանագրային զինծառայող, տեղափոխվում են Երևան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հարուրի ձոր կոչվող տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 15 պայմանագրային զինծառայող:

Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Արթուր Երեմյանը, Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը:

Վիրավորվել են Կարեն Ավետիսյանը , Գևորգ Գևորգյանը, Վարազդատ Եղիազարյանը, Արթուր Եղիազարյանը, Սարգիս Զաքարյանը, Արման Մուրադյանը, Մանուկ Խաչատրյանը, Էդիկ Խաչատրյանը, Աշոտ Մնացականյանը, Բաբկեն Թալոյանը, Մխիթար Երեմյանը, Սանասար Գոմցյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Հովհաննիսյանը և Արմենակ Սահակյանը