AM
2 Նոյեմբեր 2012 - 09:05 AMT

Ամարյան. Օսկանյանին բարեգործության համար 2 միլոին տվողը մորմոն է

«Ես ոչինչ չունեմ Վարդան Օսկանյանի դեմ, բայց նրան բարեգործության համար 2 միլիոնը տվել էր մորմոն, որն իր բարեգործական կազմակերպությունն ուներ», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:

Նա անդրադարձավ նաև քայքայիչ աղանդներից տուժած, մասնավորապես, հոգեբուժարաններում հայտնված մարդկանց:

«Աղվան Գյուլնազարյան: Այսօր հոգեբուժարանում է: Սարյան և Նալբանդյան փողոցներում բնակարաններ ունի, որոնք հիմա «Կյանքի խոսքի» անդամներն են օգտագործում: Քայքայիչ աղանդները, խարիզմատիկ եկեզեցիները մարդկանց բանջարեղեն են դարձնում: Եթե Ֆրանսիայում կրոնական ոստիկանություն կա, Հայաստանում ինչո՞ւ չի կարող լինել», – ասաց Ալեքսանդր Ամարյանը: